Փրկարարներն առատ ձյան պայմաններում բժիշկներին հասցրել են հիվանդ երեխայի տուն

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 6-ին, ժամը 16:04-ին ահազանգ է ստացել, որ Սիփան գյուղում երեխան (8 ամսեկան) ունի բարձր ջերմություն, շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները բժիշկներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդի տուն։ Այնուհետև, հիվանդին հոսպիտալացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ փրկարարները երեխային և բժիշկներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. երեխան հոսպիտալացվել է Ծաղկահովտի բժշկական կենտրոն։