Քրիստինե Գրիգորյանը ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

Ազգային ժողովը այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Քրիստինե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ՄԻՊ թեկնածուի օգտին քվեարկել է 68 պատգամավոր:

Գրիգորյանը, նկատենք, առաջադրվել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից:

ՄԻՊ-ը պաշտոնն ստանձնում է անմիջապես քվեարկությունից հետո ԱԺ առջև տված երդմամբ: Նա երդվեց հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունները: «Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ», -հայտարարեց նա: