«Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պատերազմի առիթ չի դառնա» Ալեքսանդր Իսկանդարյան

«Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պատերազմի առիթ չի դառնա» Ալեքսանդր Իսկանդարյան
«Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պատերազմի առիթ չի դառնա» Ալեքսանդր Իսկանդարյան

«Անգլոսաքսոնական աշխարհում 21 տարին այն տարիքն է, երբ մարդը չափահաս է դառնում, իսկ ԱՄՆ-ում 21 տարին լրանալուց հետո մարդուն արդեն կարելի է ալկոհոլ վաճառել: Մեր պետությունը երիտասարդ է, բայց կայացած: Մեզ մոտ դեռ լիարժեք չի կազմավորվել քաղաքական համակարգը։ Ամեն մի ընտրություն տարերային աղետի պես ավարտ է ունենում, իշխանությունների լեգիտիմությունը շատ թույլ է, կուսակցական համակարգը կազմավորված չէ, բայց կարող ենք ասել, որ Հայաստանը կայացած պետություն է, որովհետեւ ունի բանակ, որը պաշտպանում է իր երկիրը: Մենք ունենք սահմանադրություն, դրոշ, գերբ, նախագահ»,- խոսելով անկախության տարիների մասին, ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով, որ այդ 21 տարիների ընթացքում Հայաստանը հսկայական ու բարդ ճանապարհ է անցել, ինչը ցավոք չի գնահատվում:

Հնարավոր է արդյոք Սաֆարովի արտահանձնման պատճառով պատերազմ վերսկսվի հարցին պատասխանելով՝ Իսկանդարյանը ասաց՝ ո՛չ, որովհետեւ ըստ նրա, եթե Ադրբեջանը ցանկանար վերսկսել ռազմական գործողությունները, ապա դրա համար շատ առիթներ ուներ. «Ալիեւի կողմից հնչեցրած պատերազմի մասին հայտարարությունները պարզապես ներքին սպառման համար են, քանի որ շուրջ երկու տասնամյակ Ադրբեջանի ազգաբնակչությանը խաբել են, ասելով, որ հայկական կողմը թույլ է, Հայաստանն ու Արցախը դատարկվում են, ադրբեջանական բանակն էլ ամենաուժեղն է տարածաշրջանում եւ այլն: Կարդալ ավելին