Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կկարողանան հաճախել պատվաստված քաղաքացիները. ԱՆ-ի նոր առաջարկը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: 

Ավանեսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ և ռեստորաններ քաղաքացիների մուտքը միայն պատվաստված լինելու դեպքում թույլատրելու առաջարկը:

Նախարարը հայտնել է, որ առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: