Հետախուզվողը ներկայացավ քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 1-ին Կենտրոնական բաժին է ներկայացել 29-ամյա Էռնեստ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։