Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակի

Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթել է Կոնգոյի ներկայացուցչին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։

Երկրորդ ռաունդում Մանասյանը տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին։

1/8 եզրափակիչում մայիսի 8-ին Նարեկ Մանասյանը կմենամարտի Իրանի ներկայացուցիչ Պուրյա Ամիրիի հետ։

Ավելի վաղ 1/8 եզրափակիչ էր դուրս եկել նաև Արթուր Բազեյանը։ 57 կգ քաշային Բազեյանը հաղթել էր Իրանի ներկայացուցիչ   Պուրյա Աբդուլմալեքին։  

1/8 եզրափակիչում մայիսի 7-ին Արթուր Բազեյանը կմենամարտի Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Իաշաշի հետ։