Նոր Նորքում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար է բացվել

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար: Կոթողի տեղադրման նախաձեռնությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանինն է:

Բացման արարողությանը ներկա են գտնվել պատերզմում զոհված հերոսների ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր: «Պատերազմի ավարտից հետո որոշեցի, որ պետք է հուշարձան-խաչքար տեղադրեմ:

Մենք մշտական կապի մեջ ենք պատերազմում զոհված հերոսների ընտանիքների հետ: Վարչական շրջանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել այդ ընտանիքներին»,- նշել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջից։