Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանին զինված բախումներ են. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։
Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում:

Կարծում եմ, սա լավ նախադեպ չէ և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում: Հուսով եմ, խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի»: