Ինտերնետով համակարգչային «վարակներ» տարածելը Հայաստանում քրեորեն պատժելի արարք չէ

Ինտերնետով համակարգչային «վարակներ» տարածելը Հայաստանում քրեորեն պատժելի արարք չէ
Ինտերնետով համակարգչային «վարակներ» տարածելը Հայաստանում քրեորեն պատժելի արարք չէ

ՀՀ քրեական օրենսգիրքը մշակվել է 2003թ., երբ Հայաստանում համակարգչային հանցագործությունները տարածված չէին, ինտերնետն էլ անմատչելի էր բնակչության լայն շերտերի համար: Այս է պատճառը, որ Քրեական օրենսգրքի կիբերհանցագործություններին վերաբերող հոդվածներն այսօր արդեն չեն արտացոլում իրական պատկերը: Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ հայտնեց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետ […]

ՀՀ քրեական օրենսգիրքը մշակվել է 2003թ., երբ Հայաստանում համակարգչային հանցագործությունները տարածված չէին, ինտերնետն էլ անմատչելի էր բնակչության լայն շերտերի համար: Այս է պատճառը, որ Քրեական օրենսգրքի կիբերհանցագործություններին վերաբերող հոդվածներն այսօր արդեն չեն արտացոլում իրական պատկերը:

Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ հայտնեց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետ Սամվել Հովսեփյանը:

Արդյունքում, ըստ նրա, ստացվել է, օրինակ, որ համացանցով համակարգչային «վարակներ» տարածելը Հայաստանում  քրեորեն պատժելի արարք չի համարվում:

«256-րդ հոդվածում պատժելի արարք է համարվում հատուկ հարուցիչներով ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելը, կամ այդպիսի ծրագրերով կրիչներ տարածելը, որը հետևանք է 2003թ. Հայաստանում ինտերներտի թույլ զարգացվածության, երբ համակարգչային տեղեկատվությունը փոխանացվում էր հիմնականում կրիչներով: Այսինքն՝ ինտերնետով տարածումը քրեորն պատժելի չէ»,- ասաց Սամվել Հովսեփյանը:

Բացի այդ, ըստ նրա՝ «651-րդ հոդվածում քրեորեն պատժելի արարք է սահմանվում համակարգ առանց թույլտվության մուտք գործելը, ներթափանցելը, որը կատարվել է պաշտպանիչ համակարգի խախտմամբ և անզգուշությամբ առաջացրել վնաս: Մինչդեռ կիբերհանցագործությունների մասին կոնվենցիան սահմանում է. «ներթափանցումն արդեն իսկ պետք է դիտվի քրեորեն պատժելի արաք»: Ի դեպ, օրենսդրորեն սահմանված չէ նաև, թե ինչ ասել է՝ պաշտպանիչ համակարգ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://pastinfo.am/hy/node/55509