Իրաքի վարչապետի դեմ ԱԹՍ-ներով մահափորձ է իրականացվել.Factor

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի դեմ կիրակի գիշերը երեք անօդաչու թռչող սարքերի միջոցով մահափորձ է իրականացվել:

Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ի անգլալեզու ծառայությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին: Գերատեսչությունից հայտնել են, որ ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք։

Նշվում է նաև, որ Ալ Քադիմիին ոչինչ չի եղել, սակայն վարչապետի անվտանգության ծառայությունից Reuters-ին հայտնել են, որ հարձակման ընթացքում նրա անձնական պաշտպանության ծառայության 6 աշխատակից է վիրավորվել։

Կայքը գրում է նաև, որ վարչապետի նստավայրը գտնվում է Բաղդադի լավ ամրացված «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու պետական ​​կառույցները։

Ներկայումս Քադիմին գտնվում է անվտանգ վայրում։ Նա իր թվիթերյան էջում ավելի ուշ գրել է․ «Փառք Աստծո, ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Բոլորին զգոնության ու հանգստության կոչ եմ անում՝ հանուն Իրաքի։