Մհեր Սահակյանը ձերբակալված է, Վլադիմիր Վարդանյանը տուժող է ճանաչվել. Factor

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 297 3-րդ մասի և  195-ի 2-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝  խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով և ֆիզիկական ներգործությունը՝  կապված անձի, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Աբրահամյանը հայտնեց, որ վարույթի շրջանակներում Մհեր Սահակյանը ձերբակալված է, իսկ Վլադիմիր Վարդանյանը տուժողի կարգավիճակ ունի։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում փակ քննարկման ժամանակ այսօր միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։

Միջադեպի հետրանքով Վլադիմիր Վարդանյանը վնասվածք է ստացել, ըստ ՔՊ-ի պնդման՝ Մհեր Սահակյանն է նրան հարվածել։ Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ Սահակյանը դիմել է պաշտպանության։