«Եթե շունն առանց նամորդնիկի ինչ-որ մեկին կծում է, ո՞ւմ են դատում». Հախվերդյանը՝ «Հարսանաքարի» դեպքի մասին

ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցածի եւ 33-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ «Հրապարակը» մեկնաբանություն է ստացել երգահան Ռուբեն Հախվերդյանից:
«Եթե շունն առանց նամորդնիկի ինչ-որ մեկին կծում է, այդ ժամանակ ո՞ւմ են դատում՝ շա՞նը, թե՞ տիրոջը,- «Հրապարակին» ասել է Հախվերդյանը:- Եթե օրենքը գիտես, ուրեմն պատասխանն էլ գիտես՝ տիրոջն են դատում»:

Իսկ մեր երկրում կդատե՞ն այդ տիրոջը հարցին Հախվերդյանն արձագանքել է.

«Դուք կարծում եք, որ սա երկի՞ր է… գուցե ապագայում դառնա, չգիտեմ, բայց հիմա դեռ երկիր չի դառել»:

© Medialab.am