ՀՀ նախագահի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2020թ. մայիսի 5
Երևան
ՆՀ-86-Ա