Մարալիկում մնացել են միայն «մեռելների վրա նվագողները»

Մարալիկում մնացել են միայն «մեռելների վրա նվագողները»
Մարալիկում մնացել են միայն «մեռելների վրա նվագողները»
Հեղինակ MediaLab

Երեկ Մարալիկի կենտրոնական հրապարակում Գագիկ Ծառուկյանին ունկնդրելու եկած բնակիչները մեզ դժգոհեցին, որ քաղաքը դատարկվում է, ինչ կա-չկա՝ ձեռքերից խլում են, իսկ կուսակցություններից եւ ոչ մեկը գործնական ոչինչ չի ձեռնարկում: «Այս քաղաքը ժամանակին 10 հազար բնակչություն ուներ, հիմա 5 հազար չկա, հավատացեք, մինչեւ ընտրության օրը մարդ չի մնա, որովհետեւ էսօր ելույթ լսողների մեծ մասը Ռուսաստանի տոմսերը ջեբերը դրած են եկել: Սա ապրելու տեղ չէ, ճամփեքով անցնել չի լինի, էնքան քարուքանդ են, որ գլուխդ կջարդվի, քաղաքը մի հիվանդանոց ուներ՝ փակեցին, դիահերձարանի եղածն ի՞նչ էր, անգամ դա տարան՝ Գյումրի հասցրին: Ամոթ է ասելը, մարդ մեռնի, մեռելդ շալակդ առած էդ «հրաշք» ճամփեքով Գյումրի պիտի հասնես:

Կարդալ ավելին