Թուրքիայի խորհրդարանական ուժերը արձագանքել են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը

Թուրքիայի խորհրդարանական ուժերը արձագանքել են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը
Թուրքիայի խորհրդարանական ուժերը արձագանքել են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող №150 բանաձևը։ Թուրքիայի բարձրաստիճան քաղաքական շրջանակների արձագանքները չուշացան։ Սենատի որոշմանն արդեն արձագանքել են Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Սենատի այս պատմական քայլին արձագանքել են նաև մեջլիսում ներկայացված 3 ընդդիմադիր ուժերը՝ «Ժողովրդահանրապետական» (CHP), «Ազգայնական շարժում» (MHP) և «Լավ»  (İYİ PARTİ)  կուսակցությունները։ Այդ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահները դատապարտել են Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

Թուրքիայի քաղաքական կուսկացությունները հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի ընդունած որոշման, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները ևս պետք է հանդես գան միասնական որոշմամբ։

Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։