ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նյու Յորք, սեպտեմբերի 25, 2010 թվական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նյու Յորք, սեպտեմբերի 25, 2010 թվական
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նյու Յորք, սեպտեմբերի 25, 2010 թվական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ, այսօր հյանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ.
“ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի կուլուարներում առանձին հանդիպումներ են անց կացրել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին եւ քննարկումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչդեսպան Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները տեղեկացրել են երկու նախարարներին սպասվող 2010 թվականի հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացվելիք Դաշտային առաքելության նախապատրասական աշխատանքների մասին:

Նյու Յորքում եւ Ժնեւում ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց հետ ունեցած նախնական շփումներից հետո համանախագահները պաշտոնապես հրավիրել են  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) եւ (UNHCR) ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի փորձագետներին` մասնակցելու առաքելությանը:

Բացի այդ, համանախագահները նախարարների հետ հաստատել են առաջիկա ամիսների համար իրենց աշխատանքային ծրագիրը` ներառյալ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: