«Քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է Ադրբեջանում, այնտեղ ոտք չեմ դնի». Նասիմ Նիկոլաս Թալեբ

Հանրահայտ «Սև կարապը», «Հակափխրունություն» և «Պրոկրուստյան մահիճ» գրքերի հեղինակ, լիբանանյան ծագմամբ ամերիկացի փիլիսոփա, գրող և մաթեմատիկոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտարարել է, որ մերժել է Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալու առաջարկը։

«Ինձ առաջարկել էին Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալ։ Ես մերժեցի այդ առաջարկը (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող հոնորարը՝ չհասկանալով իմ սկզբունքները և կարծելով, թե դա կարող է փոխել իմ որոշումը)։

Քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է Ադրբեջանում, ես ոտք չեմ դնի այդ երկիր», X-ում գրել է Թալեբը: