Դատարանը չի հաստատել այն, որ Ռուբեն Հայրապետյանը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառպանք է պատճառել անձին․ Փաստաբան

Գործարար Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ընկերներ,

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից

1. ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառպանք պատճառելու և

2. նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու

վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Ավելի պարզ՝ երկու ամիս քրտնաջան աշխատանքի արդյունքում դատարան ներկայացված 500 թերթից ավել նյութերում այդպիսի տվյալներ դատարանը չի արձանագրել, որը ոչ այլ ինչ է, քան նաև այս հերթական գործի հիմնովին ջախջախում:

Առայժմ առաջարկում եմ իրենց բուն գործը թողած ապատեղեկատվություն տարածողներին, տաս չափել, մեկ գրել, հակառակ դեպքում կրկին փաստաբանի կարիք կունենան»։

Հարգելի ընկերներ, Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված…

Gepostet von Amram Makinyan am Donnerstag, 28. Mai 2020