Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: