Ալմաթիում հրազենային վնասվածքից 11-ամյա երեխա է մահացել

Ալմաթիում մասսայական անկարգությունների ընթացքում հրազենային վնասվածքի հետևանքով 11-ամյա երեխա է մահացել: Այդ մասին այսօր հայտարարել է Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպան Առուժան Սաինը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պաշտպանը մանրամասնել է, որ հունվարի 5-ին 11-ամյա երեխան հրազենային կրակոցից մահացել է ծնողների հետ զբոսանքի ժամանակ:

Բացի այդ, նրա հաղորդմամբ, հունվարի 7-ին հրազենային ծանր վնասվածքներով ևս մեկ 15-ամյա երեխա էլ Ալմաթիի մանկական հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել: «Նախնական տեղեկությունների համաձայն, դեռահասը ծնողների հետ մեքենայով ընթանալիս է եղել, երբ նրանց մեքենայի ուղղությամբ կրակահերթ է հնչել: Բժիշկները այժմ պայքարում են նրա կյանքի համար», -հայտնել է երեխաների իրավունքների պաշտպանը: