Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։

«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հաղորդագրության մեջ։