16-18 տարեկան երեխաների նկատմամբ հոգեբուժական միջամտությունը կիրականացվի իրենց իսկ իրազեկված համաձայնությամբ․ Տեսանյութ

Ազգային ժողովը սույն թվականի հունվարի 19-ին փոփոխություն կատարեց «Երեխայի իրավունքների մասին» օրենքում, որով 16-18 տարեկան երեխաների նկատմամբ հոգեբուժական միջամտությունը կիրականացվի իրենց իսկ իրազեկված համաձայնությամբ:

Նախ բոլոր տարիքի երեխաների դեպքում կամրագրվի նրանց կարծիքը, իսկ 16-18 տարեկան երեխաների պարագայում նրանք կունենան հնարավորություն տալու իրենց իրազեկված համաձայնությունը, ինչպես չափահասներն են դա անում, հետևյալ հավելյալ երեք նախապայմանների առկայության դեպքում՝

1. եթե 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները,

2. եթե այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային,

3. եթե այդ տեղեկությունները կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը։

Ազգային ժողովը սույն թվականի հունվարի 19-ին փոփոխություն կատարեց «Երեխայի իրավունքների մասին» օրենքում, որով 16-18 տարեկան երեխաների նկատմամբ հոգեբուժական միջամտությունը կիրականացվի իրենց իսկ իրազեկված համաձայնությամբ:Նախ բոլոր տարիքի երեխաների դեպքում կամրագրվի նրանց կարծիքը, իսկ 16-18 տարեկան երեխաների պարագայում նրանք կունենան հնարավորություն տալու իրենց իրազեկված համաձայնությունը, ինչպես չափահասներն են դա անում, հետևյալ հավելյալ երեք նախապայմանների առկայության դեպքում՝1. եթե 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները,2. եթե այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային,3. եթե այդ տեղեկությունները կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը։

Posted by Maria Karapetyan / Մարիա Կարապետյան on Tuesday, January 26, 2021