«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սեպտեմբերի 26-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԱԺ էր ներկայացրել հրաժարականի դիմում, որը սահմանված կարգով կրկին ներկայացրել է հոկտեմբերի 3-ին:
Այդ մասին այսօր հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը;
Նշվում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վաղաժամկետ դադարել են Ռուբեն Մելիքյանի լիազորությունները»:
Օրենքի պահանջի համաձայն՝ Ռուբեն Մելիքյանը ԱԺ է ներկայացրել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամանակահատվածի գործունեության մասին ամփոփ հաղորդումը: