«Լուսավոր Հայաստան կուսակցության և անձամբ իմ դեմ նոր արշավ է մեկնարկել»․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի՛ հետևորդներ և համախոհներ,

Այսօրվանից մեկնարկել է մամուլի միջոցներով, հեռուստատեսությամբ և սոցցանցերով «Լուսավոր Հայաստան» կուսակցության և անձամբ իմ դեմ նոր արշավ։

Խնդրում եմ չտրվել մանիպուլյացիաների ու տարատեսակ կոնսպիրացիոն տեսությունների, չնյարդայնանալ դրանցից և հանգիստ ու զուսպ շարունակել մեր մոտեցումների ներկայացումն ու առաջմղումը:

Նախորդող 3 տարիների ընթացքում սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին արշավն է։

Անցել ենք դրա միջով, մեկ անգամ էլ կանցնենք։

Ինչպես կանգնած մնացել ենք, այնպես էլ մնալու ենք»