ՊԲ զինծառայողը իր տանկով խոցել է հակառակորդի 4 տանկ

 Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, սերժանտ Քաջիկ Արշակյանը  իր տանկով ռազմաճակատում խոցել է հակառակորդի 4 տանկ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով սերժանտի լուսանկարը։

«Քաջիկ Արշակյանն է, հրամանատարն իր տանկով խոցել է հակառակորդի 4 տանկ», -նշել է նա: