«Մարդուն պաշտպանելը, մարդուն կարեւորելը…ամենակարեւորը բանն ինձ համար սա է». Իրավապաշտպանը՝ Ժաննա Ալեքսանյանը

Մարդու իրավունքների պաշտպան 63-ամյա Ժաննա Ալեքսանյանի համար կարեւոր է իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի խորությամբ քննումն ու բացահայտումը: 2018-ի սեպտեմբերին, երբ Զինդատախազությունը մեղադրեց սպանված զինծառայողին միանգամից չորս հանցանք կատարելու մեջ, լրագրողն իր գործընկերների հետ սկսեց հետաքննել  գործը։ Զինծառայողի մահվան հանգամանքներն անհայտ էին, և նման մեղադրանքը նշանակում էր, որ դատախազության հետաքննությունն, ըստ ամենայնի, շարունակություն չէր ստանալու։ 

Այս դեպքը մեկն է այն բազմաթիվ գործերից, որոնք Ալեքսանյանն ու իր թիմը հետաքննել եւ հրապարակել է forrights.am -ում:  Սա 63-ամյա լրագրողի կողմից հիմնադրված մեդիա հարթակ է` կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման դեպքերի բացահայտման և դրանց դեմ պայքարի համար:

Թեեւ Ժաննայի աշխատանքային կյանքի մեծ մասն անցել է որպես հետաքննող լրագրող, սակայն 2008-ից նա որոշեց իր հմտություններն ու փորձը ծառայեցնել նաեւ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության։ Արդյունքում ստեղծվեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ֊ն, որը հետեւում է դատական պրոցեսներին, իրավաբանական աջակցություն է տրամադրում քաղբանտարկյալներին եւ զինվորների ընտանիքներին։

Լուսինե Բալյան

Բնօրինակն՝ այստեղ

«ՉայԽանա»

http://www.youtube.com/watch?v=NO2YxHBejis