Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունք

Անձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման զորամասերից մեկում, հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ, անցկացվել է մասնագիտական պարապմունք:

Հրետանավորները կատարելագործել են ռազմական տեխնիկայի մարտական վիճակի բերման, կրակի կառավարման, ինչպես նաև նշանակետերի հետախուզման մասնագիտական հմտությունները։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։