Քրեական ոստիկանությունը ներխուժել է «M Group» ընկերություն․ factor.am

The 6th Police Department is conducting a search in ‘M-Group’ construction company

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը ներխուժել է Հյուսիսային պողոտայում գտնվող «M Group» ընկերություն։ Ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակում է խուզարկություն կատարվում։

«Էս մարդիկ առևերույթ գողանում են այստեղի փաստաթղթերը, ըներությունը բազմաբնույթ գործունեություն է իրականացնում։ Խուզարկությունը կատարվում է դատարանի թույլտվությամբ, մենք այս մարդկանց փորձեցինք դա բացատրել․․․ ես ամաչում եմ, որ մեր ոստիկանությունն արդեն գնացել հասել է 37 թիվ»,- հայտարարեց փաստաբանը։ Մակինյանի պնդմամբ՝ ոստիկանության գործողությունները տեղի են ունենում օրենքի կոպիտ խախտումներով։

Ոստիկանությունից Factor.am-ին հայտնեցին, որ Քրեական ոստիկանությունը կոնկրետ գործի շրջանակում է գործողությունն իրականացվում։ Այլ մանրամասներ, սակայն, այստեղ չհաղորդեցին։

Ըստ փաստաբանների՝ 3 ժամ է, ինչ խուզարկություն է տեղի ունենում ընկերության գրասենյակում։ Նրանց խոսքով՝  ընկերությունը պատկանում է իրենց վստահորդ Արա Մկրտչյանին։