Շուշիի միջադեպի մասին տեսանյութեր են հրապարակվել

Արցախի տելեգրամյան ալիքները երկու տեսանյութ են հրապարակել Արցախում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը երկկողմանի փակ էր, սակայն քիչ առաջ բացվեց։ Միջադեպի մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, սակայն տարբեր աղբյուրների պդնմամբ, նռնակ նետողը օրեր առաջ ադրբեջանցիների կողմից սպանված 22 -ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրն է։

Մի այլ հրապարակված տեսանյութում արդեն երեւում է, որ նռնակ նետողը բերման է ենթարկվում։