Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Դատարանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել։ Այդ մասին լրատվամիջոցներին ասել է Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր 2018թ. հուլիսի 3-ին, երեք օր անց՝ կալանավորվել։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։

 Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:

Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Ըստ տուժողի՝ իրեն նախ հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Էդուարդ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։