Ոստիկանության նոր հենակետեր մայրաքաղաքում

Ոստիկանության նոր հենակետեր մայրաքաղաքում
Ոստիկանության նոր հենակետեր մայրաքաղաքում

Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված և հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ մտած` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի:

Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ևս երեք նորակառույց հենակետ բացվեց ոստիկանության Նոր Նորքի, Շենգավիթի և Կենտրոնականի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում:

Նորաբաց հենակետերը կարևոր քայլ են հանրապետությունում համայնքային ոստիկանության կազմավորման, հասարակության վստահության ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Ոստիկանների անմիջական աշխատանքը համայնքներում կնպաստի բնակչության իրավագիտակցության բարձրացմանը և փոխվստահության այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, երբ համայնքային ոստիկանը քաղաքացու կողմից կընկալվի ու կգործի որպես ընտանեկան ոստիկան:Կարդալ ավելին