«Ռատատույ» ներկայացման պրեմիերան` Վանաձորի դրամատիկական թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ըստ Բրեդ Բյորդի սցենարի՝ «Ռատատույ» ներկայացման պրեմիերան, որն արժանացավ կրտսեր ու մեծահասակ հանդիսատեսի հրաշալի ընդունելությանը։

Ներկայացման ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է, բեմականացման հեղինակները՝ Արմինե Բոյաջյանը և Նարեկ Մանուչարյանը, բեմանկարչության և զգեստների հեղինակը՝ Լիլիթ Մխիթարյանը, երաժշտական ձևավորումների և տեխնիկական հնարքների պատասխանատուն՝ Հրանտ Վարդումյանը, լույսի նկարիչներն են Դավիթ Գալստյանն ու Աշոտ Գևորգյանը, դեկորատոր և բուտաֆորիստ՝ Տիգրան Աբգարյանն ու Անահիտ Գևորգյանը։

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները, աշակերտներ և ուսանողներ հանրակրթական դպրոցներից և կրթական այլ հաստատություններից։

Ներկայացումը պատմում է երիտասարդ առնետ Ռեմիի մասին․ նա ֆրանսիական խոհանոցի մեծ սիրահար է, իր երազանքներին հասնելու համար անցնում է բազմաթիվ ու բազմապիսի փորձությունների միջով, մինչև որ կարողանում է դառնալ հայտնի խոհարար:

Բեմադրության մեջ հետաքրքիր է ներկայացված գաղափարը, թե մարդիկ էլ, առնետներն էլ տարբեր են լինում:Տարբեր են լինում նաև երազանքին հասնելու ճանապարհները:Արտահայտված կարծիքների մեջ ամենահետաքրքիրը թերևս այն էր, որ ներկայացումը սիրել տվեց առնետներին և մտածել տվեց մարդ-առնետների մասին։Այս մասին հայտնում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից: