«Հայփոստը» կրկին մերժել է պետական ընկերությանը վերաբերող տվյալներ տրամադրել «Ազատություն» ռադիոկայանին՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանությանը։
Սրան զուգահեռ, Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհրդատվական կարծիք է հայտնել, որ պետական «Հայփոստ» ընկերությունն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետք է տրամադրեն «Հայփոստ»-ին առնչվող մի շարք տեղեկություններ և որ դրանց վրա անձնական տվյալների պաշտպանության կարգավորումները չեն տարածվում։
«Ազատությունը» շաբաթներ առաջ «Հայփոստից» խնդրել էր հայտնել, թե ովքեր են ընկերության տնօրենի՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ խորհրդականները։ Ընկերությունից մերժել են տեղեկատվության տրամադրումը։ Նույն կերպ անցած ամիս պետական ընկերությունն ու ԲՏԱ նախարարությունը հրաժարվել էին պատասխանել հարցին՝ ովքեր են եղել մրցութային հանձնաժողովի անդամները, որոնք ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի կնոջն ընտրել էին «Հայփոստ»-ի տնօրեն, և ում հետ էր մրցակցում Կոնջորյանի կինը թափուր հաստիքի համար։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















