Թերթիկ ձեւ, որը քաղաքացիները պետք է լրացնեն տանից դուրս գալիս. Լուսանկար

Հրապարակվել է ձեւաթուղթ-թերթիկ, որը պետք է լրացնել ամեն անգամ տանից դուրս գալիս:

«Սիրելի քաղաքացիներ,

Առաջիկա 7 օրը տնից դուրս գալուց անպայման պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և ստորեւ կցված ձևաթուղթը` լրացրած։

📍 Եթե տպելու հնարավորություն չունեք ապա կարող եք սա սովորական թղթի վրա գծել և լրացնել։

📍 Խնդրում ենք պահպանել Արտակարգ դրության կանոնները, որպեսզի ոչ դուք անհարմար դրության մեջ հայտնվել, ոչ էլ բարդացնեք ոստիկանության աշխատանքը»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը: