ՌԴ ԱԳՆ-ն ակնկալիքներ ունի Կազանից

ՌԴ ԱԳՆ-ն ակնկալիքներ ունի Կազանից
ՌԴ ԱԳՆ-ն ակնկալիքներ ունի Կազանից

ՌԴ ԱԳՆ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է վաղը Կազանում կայանալիք Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպմանը:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, թե այդ «հանդիպումը կոչված է սահմանագծային դեր խաղալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»:

«Մենք ակնկալում ենք, որ Բաքուն եւ Երեւանը կառուցողական կերպով կարձագանքեն այս տարվա մայիսի քսանվեցին Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների երեք, (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) նախագահների կողմից արված հայտարարությանը, որում կոչ է արվում Ադրբեջանի եւ Հայաստանի առաջորդներին դրսեւորել քաղաքական կամք եւ Կազանում կայանալիք գագաթնաժողոին ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության, փաստաթուղթը, որը քննարկման կդրվի Կազանում, կողմերի եւ համանախագահ երկրների համատեղ աշխատանքի կարեւոր փուլի արդյունք է, հետագա առաջնթացի համապարփակ Խաղաղության համաձայնագրի հետագա նախապատրաստման համար իրական հիմք է պարունակում:

«Ակնկալում ենք, որ այդ հիմքի վրա կողմերը կգան համաձայնության` հանուն ողջ տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման եւ զարգացման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

© Medialab.am