Փրկարարներն աղվեսի ձագերին տեղափոխել են անվտանգ տարածք. Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Մայիսի 11-ին, ժամը 18։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 108 հասցեում՝ «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ»-ի տարածքում գտնվող մազութի տակառի մեջ արգելափակված կենդանիներ կան (աղվեսի ձագեր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մազութի տակառից դուրս են բերել աղվեսի ձագերին և տեղափոխել անվտանգ տարածք: