Հակոբ Արշակյանը ընտրվել է ԱԺ փոխնախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Հակոբ Արշակյանը փակ գաղտնի քվեակության արդյունքներով ընտրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Այդ մասին քիչ առաջ ԱԺ դահլիճում հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահՆարեկ Բաբայանը:

Արշակյանին կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընտրություններին մասնակցել է միայն իշխող խմբակցությունը:

«Շնորհակալություն վստահության համար», -ասաց Արշակյանը և նստեց նախագահության հատվածում իրեն հատկացված աթոռին: