Այսօր Ջաբրայիլ շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։

Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն-ից։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյուններիընդհանուր թիվը դարձավ 1560։