ԸԸՀ-ն դիմելու է դատարան՝ Սպիտակում ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու պահանջով. ԿԸՀ

ԿԸՀ-ից հայտնում են․

«Թիվ 22 տարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 13-ին որոշում է ընդունել դիմելու վարչական դատարան՝ Սպիտակ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Հանձնաժողովը որոշումն ընդունել է սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին։

Հանձնաժողովի որոշումը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում» :