Շիրակի մարզի զինծառայողների 72 հոգանոց խումբը Արցախից ճանապարհվեց դեպի տուն, բոլորը լավ են․ «Իմ քայլի» պատգամավոր

Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

 «Հարգելի՛ քաղաքացիներ, ես և Նազելի Բաղդասարյանը նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Այնտեղ ամեն ինչ նորալ է, ճանապարհները բաց են խաղապահներն էլ իրենց տեղում։

Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։ Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում»: