Ռուբիո․ Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացող հարաբերություններից

Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր համագործակցությունից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ։

«Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են, որպեսզի ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման պատճառով»,- ասել է պետքարտուղարը։

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը կամ այլ երկրների հետ նրա հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, որոնք հիմնված են ոչ միայն խաղաղության, այլև փոխշահավետ համագործակցության վրա։