Քաղաքապետարանը քննարկումներ է անցկացնում մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը քննարկումներ է անցկացնում մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքապետարանը համապատասխան ստորաբաժանումներում ներկայումս քննարկումներ է անցկացնում համայնքապատկան մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում նաև հակահամաճարակային իրավիճակից աշխատանքի կազմակերպման որոշ դետլաների: Այլ մանրամասների և հետագա քայլերի մասին տեղյակ կպահենք»,- նշեց Կարապետյանը: