«Նաիրյան» վոկալ անսամբլն իրականացնում է «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող ծրագիրը

«Նաիրյան» վոկալ անսամբլն իրականացնում է «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող ծրագիրը
«Նաիրյան» վոկալ անսամբլն իրականացնում է «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի շրջանակում հուլիսի 1-ից Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ «Նաիրյան» վոկալ անսամբլն իրականացնում է «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող ծրագիրը:

Անսամբլի երգիչներն ազգային դասական երգերը վերծանում են ժեստերի լեզվով։ Նախատեսվում է ժեստերի լեզվով վերծանել առնվազն 20 ստեղծագործություն, իսկ ծրագրի ավարտին՝ դեկտեմբերին, տեղի կունենա անսամբլի մենահամերգը։«Ես լսում եմ քեզ» ծրագրի նպատակն է լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնել երգարվեստը, միաժամանակ ապահովելով երգարվեստի ոլորտի ներառականությունը, հնարավորություն տալ բոլորին, անկախ խնդիրներից, համատեղ վայելել հայկական երգարվեստը։

Ծրագրի ավարտից հետո «Նաիրյան» վոկալ անսամբլը նախատեսում է ողջ երգացանկը վերծանել ժեստերի լեզվով:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։