Լավրովը ասել է, թե ինչ փաստաթղթի շուրջ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը. Lragir.am

Անցած տարվա ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպում է կայացել, առաջարկվել են նախագծեր, որոնք հիմա ակտիվորեն քննարկվում են:

Այս մասին Գորչակովի հիմնադրամի կազմապերպած առցանց կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Lragir.am-ը:

«…Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորման գործում առաջխաղացում փուլային մոտեցման հիմքով, որը ենթադրում է առավել արդիական խնդիրների լուծում առաջին փուլում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների բացում: Երբ հանգնեք այդ փաստաթղթերի ստորագրման որոշմանը, կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում, որը պահանջում էր դադարեցնել պատերազմն ու սկսել պայմանավորվել: Հիմք պետք է պայմանավորվել և հենց դրան էլ ձգտում ենք որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ», – ասել է Լավրովը:

Մանրամասները՝ այստեղ