«Ժողովուրդը» կդառնա՞ «քաղաքացի», Արամ Աբրահամյան

«Ժողովուրդը» կդառնա՞ «քաղաքացի», Արամ Աբրահամյան
«Ժողովուրդը» կդառնա՞ «քաղաքացի», Արամ Աբրահամյան

Գաբրիել Պողոսյանի՝ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում չհաստատելու փաստը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հասարակական շարժումները Հայաստանում հեռանկար ունեն: Նրանց ներկայացուցիչների նկատմամբ վստահությունն էապես ավելի մեծ է, քան քաղաքական միավորների հանդեպ: Մենք հակված ենք վստահելու նրանց, ովքեր որեւէ մեկի թայֆայից չեն, քաղաքական խաղերում չկան, իշխելու ցանկություն չունեն: Նրանց, ովքեր իրենց առաջ դնում են կոնկրետ, իրատեսական նպատակներ:

Ակնհայտ է, որ այսօր իշխանությունն ավելի շատ է հաշվի նստում հասարակության հետ, քան, ասենք, 5 տարի առաջ: Գուցե որոշ չափով դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունն է փոքր-ինչ ավելի խելամիտ ու ադեկվատ դարձել: Իր կարեւոր դերն են խաղում նաեւ սոցիալական ցանցերը, որտեղ տեղեկատվության ազատ փոխանակման համար սահմանափակումներ, ըստ էության, չկան: Պատկերացրեք, օրինակ, որ youtube գոյություն չունենար, եւ Գաբրիել Պողոսյանի «ելույթները» մրցույթի ժամանակ հնարավոր չլիներ տեղադրել համացանցում ու դարձնել հազարավոր մարդկանց սեփականությունը: Որտեղի՞ց այդ դեպքում մենք կիմանայինք այդ մարդու ինտելեկտի եւ գրագիտության մակարդակի մասին: Իշխանությունը, հավանաբար, հնարավորություն կունենար թույլ չտալու նկարահանումները եւ չցուցադրելու նկարահանվածը հեռուստատեսային եթերով: Ճիշտ նույն ձեւով՝ եթե որեւէ «հաբռգած» պատգամավոր, դատախազ կամ ոստիկան այսօր փորձի փողոցում ցույց տալ իր «լավ տղա» լինելը, ապա շատ հավանական է, որ որեւէ քաղաքացի կնկարահանի նրա «հերոսությունները» հեռախոսով, որից հետո մի քանի վայրկյան անց այդ տեսագրությունը կհայտնվի նույն youtube-ում: Բայց ամենակարեւոր դերն այստեղ խաղում է ինքը՝ հասարակությունը, ավելի ճիշտ՝ նրա այն մասը, որն այլեւս սպասելիքներ չունի ավանդական քաղաքական ինստիտուտներից եւ սկսել է ինքը ձեւակերպել իր նպատակները: Կարդալ ավելին