«Պատիվ ունեմ» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները․ Factor.am

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս ներկայացված կլինի 8-րդ գումարման խորհրդարանում․ քաղաքական ուժը որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ դաշինքում ինքնաբացարկներ չեն սպասվում։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած համամասնական ցուցակի՝ «Պատիվ ունեմ» դաշինքն Ազգային ժողովում կներկայացնի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Թագուհի Թովմասյանը և Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ դաշինքը չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը՝ ստացնալով ձայների 5,23 տոկոսը, սակայն խորհրդարան է անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ տեղը գրաված քաղաքական ուժ: