ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին․ ՀԺ

 «Հայկական ժամանակը» տեղեկացնում է

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 17-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին։

Խաչատրյանը պահանջում է հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։