Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայկ Չոբանյանի՝ ԲՏԱ նախարար նշանակվելու որոշման մասին

արչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու որոշման մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետը կառավարության նիստում նշեց, որ Հակոբ Արշակյանը լքում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, ում կփոխարինի Հայկ Չոբանյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում պարոն Արշակյանին կատարած աշխատանքի համար, ըստ էության զրոյից նոր նախարարություն է ձևավորվել, ինչը բավականին բարդ աշխատանք է և որն արվել է բավականին լավ:

Ուզում եմ հաջողություններ մաղթել պարոն Չոբանյանին՝ նախարարի կարգավիճակում գործունեության ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ապրիլի 1-ի նիստում ընդունված որոշմամբ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից: