Փետրվարի երկուսին Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի փետրվարի 18–ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկմանի քննարկումը, որը կեսից լքել է կողմերից մեկը ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը։
Քննարկման ժամանակ քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը ընդդիմության ներկայացուցչին է ներկայացրել նույն հիմնավորումը, ինչ մինչ այդ գրված էր քաղաքապետարանի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ. փետրվարի 15–ից մինչեւ մարտի 15–ը Ազատության հրապարակում պետք է անցկացվեն սպորտային եւ մշակութային միջոցառումներ:
Բաղդասարյանն ասել է, թե դա կարող է Կոնգրեսի իրազեկման մերժման հիմք հանդիսանալ։ Ավելին, կիսատ մնացած քննարկումից հետո, Բաղդասրայանը լրագրողներին ասել է, թե ինքը «Հայպետհիդրոմետից» հետաքրքրվել է փետրվարի 18–ին սպասվող եղանակի մասին ու պարզել, որ սպասվող եղանակային պայմանների դեպքում ՀԱԿ–ի երթի անցկացումը կարող է խանգարել նաեւ տրանսպորտային երթևեկությունը, իսկ օրենքն էլ, ըստ նրա, նախատեսում է նման հանգամանքի առկայության դեպքում մերժել նաև երթի անցկացումը։
Քաղաքապետարանը իր որոշումը պետք է ներկայացնի փետրվարի երեքի առավոտյան:
© Medialab.am