Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա

Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա
Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացնում է.

«Այսօր նախատեսված Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։